Результаты (
русский) 1:
[копия]Скопировано!
Մի լքիր միտքս.
Առանց քո անվան ես անկարող եմ տողեր հյուսել,
Տալ ճշմարիտ պատասխանն այն մութ հարցի,
Որ սեր է կոչվում
Եվ որ ապրում էր հոգուդ շղարշում,
Իսկ ես առանց միտք,
Որտեղ դու ես ու անունը քո,
Չեմ կարող տալ ոչ մի պատասխան
Եվ ոչ մի հարցի:
Մի լքիր միտքս,հոգիս,սիրտս,
Այդպես ես կարծես կառչում եմ հողից,
Դառնում հողեղեն,
Իսկ երբ քո անվամբ գրում եմ տողեր,
Ես սավառնում եմ,
Դառնում երկնային,
Բոլորից տարբեր
Ու մի քիչ էլ խենթ...
Ու պետք է լինել մի փոքր >,
Կյանքից հեռացած.
Առանց խենթության դժվար է ստեղծել այն,ինչ չկա..
Միտքս լքելով`կլքեմ ես քեզ,իմ ստեղծած աշխարհ,
Մի լքիր միտքս.
Առանց քո անվան ես անկարող եմ հարություն տալ քեզ.
переводится, пожалуйста, подождите..
