Результаты (
русский) 1:
[копия]Скопировано!
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքում հայկական ԶՈՒ փայլուն գործողությանը կամ ի՞նչ սպասել Բաքվից. VIDEO
2014-11-24 11:52:40
Ադրբեջանում հայկական ուղղաթիռի խոցման էյֆորիան երկար չտևեց: Փայլուն գործողությամբ հայկական զինված ուժերը ադրբեջանցիների «քթի տակից» կարողացան դուրս բերել հայ օդաչուների մասունքները, ինչպես և ուղղաթիռի անհրաժեշտ մասերը: Ընդ որում, դրա համար չեզոքացրին ադրբեջանական ծուղակն ու ոչնչացրին երկու ադրբեջանցու:
Սա ավելի քան ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին, որոնք առավոտից երեկոյան իրենց հանրությանը պատմում են, թե «ինչքան հզոր է իրենց բանակը ու ինչքան տխուր է հայկական բանակի վիճակը»: Հայկական բանակը կրկին ցույց տվեց, որ իր առջև դրված առաջադրանքը կարողանում է հրաշալի կատարել անգամ, երբ Ադրբեջանը, ակնհայտերեն խախտելով բոլոր միջազգային ու մարդասիրական նորմերը, կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման տարածքը:
Ու, բնականաբար, ալիևյան ռեժիմը կրկին զգաց, որ հողը գնում է ոտքերի տակից: Նախ պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ հետո էլ անհայտ փորձագետներին հղում տալով` սկսեցին հերքել այն, որ հայկական կողմը կարող էր նման գործողություն իրականացնել: Դրանից հետո հայկական կողմը հրապարակեց անօդաչու թռչող սարքերի կատարած լուսանկարները` բացելով կատարված գործողության փակագծերը: Ավելին, հայտարարվեց, որ սա դեռ հայկական ուղղաթիռը խոցելու համար Ադրբեջանին տրված ռազմական պատասխանը չէ:
Սակայն, իհարկե, ադրբեջանական քարոզչությունը չէր կարող ընդունել հերթական ակնհայտ պարտությունը:
Արդյունքում ընկան մառազմի մեջ: Բացի հայկական կողմի իրականացրած գործողությունը հերքելը, սկսեցին հայտարարել, որ զորվարժությունների կադրերը, որոնց ժամանակ խփվել է ուղղաթիռը, իբր մոնտաժված են այլ զորավարժություններից: Մասնավորապես՝ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը գրել է, թե իբր Հայաստանում անցկացված «Միասնություն-2014» զորավարժությունները ներկայացվել են որպես Ղարաբաղում անցկացված զորավարժություններ` «հայ բնակչության ոգին բարձր պահելու նպատակով»: Սակայն ակնհայտ է, թե որ կողմն է իրականում ծիծաղելի քայլերով փորձում բարձր պահել բնակչության ոգին` ակնհայտ ձախողումներ ունենալով սահմանին՝ անգամ սադրանքներ ունենալու պարագայում: Ադրբեջանը ուժեղ է միայն, երբ խոցում է զորավարժություններին մասնակցող ուղղաթիռը կամ քնած հայ զինվորականին: Հետո էլ նման մարդկանց հերոս է սարքում: Նշենք, որ երգ են ձոնել նաև հայկական ուղղաթիռին խոցողին` կրկին ցույց տալով սեփական թուլությունը:
Ընդ որում, երևում է, որ ադրբեջանական ղեկավարությունը սկսել է գիտակցել, որ սեփական ստերի տակից դուրս գալ ու ձախողումները թաքցնել չի կարողանում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է արգելել, որ սահմանին կատարվող իրադարձությունների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեն պաշտոնական տեղեկություններից տարբերվող տվյալներ: Այլ կերպ ասած` չկարողանալով անպատասխան սադրանքներ իրականացնել` ալիևյան ռեժիմը ուղղակի որոշել է թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից: Այս որոշման անհրաշետությունը Ադրբեջանում զգացին ամռանը տեղի ունեցած սահմանային միջադեպերից հետո, որի ընթացքում 15-ից ավելի զոհ ունեցան:
Սակայն, բնականաբար, միջադեպերի մասին ողջ տեղեկատվությունը չհայտնվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, սակայն մի շարք լրատվական աղբյուրներ համարձակվեցին տալ լրացուցիչ ոչ պաշտոնական մանրամասներ: Արդյունքում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը Ադրբեջանի բանակի ձախողումների մեջ հրապարակային մեղադրեց ոչ թե ուժայիններին, այլ … ԶԼՄ-ներին: Ըստ նրա` «լրատվամիջոցները տվել են ոչ հավաստի ու ոչ ադեկվատ տեղեկատվություն, որի արդյունքում հանրության ոգին ընկել է»: Հենց դրանից հետո էլ Ալիևը պահանջեց 3 ամսվա ընթացքում «Ռազմական դրության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ:
Սա մի կողմից ցույց է տալիս այն ոչ ադեկվատ վիճակը, որ տիրում է ադրբեջանական վերնախավում, մյուս կողմից պահանջում է հայկական կողմից առնվազն զգոնություն, քանի որ ունեցած անհաջող սադրանքները ստիպելու են ալիևյան մառազմատիկ ռեժիմին նոր կեղտոտ քայլերի դիմել, հատկապես որ օրենսդրական հիմքեր է ստեղծում իր ժողովրդին խաբելու համար, իսկ զինվորի կյանքն էլ ոչ մի արժեք չունի նրանց համար:
Նելլի Սարուխանյան
переводится, пожалуйста, подождите..
